Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «Jasmin Home-ի »-ի «MOMS AND FUTURE MOMS WORKSHOP» խորագրով փակ միջոցառումը, որը կազմակերպել էր «Lilevents»-ը։
Միջոցառման թեմատիկայից ելնելով՝ հրավիրված էին ապագա մայրիկներ և մայրիկներ, ինչպես նաև տարբեր ոլորտի ինֆլուենսերներ, սիրված բլոգերներ ու դերասանուհիներ, այլ հայտնի կանայք։
Միջոցառման ընթացքում «Ժասմին Հոմ»-ի կոմերցիոն տնօրեն՝ Անուշ Խոջայանը ներկայացրեց ընկերության տեսականու մանկական շարքը, ինչպես նաև անդրադարձավ, թե ծննդատան պայուսակում ինչ կարևոր իրեր է անհրաժեշտ ներառել։
Հղիներին հուզող ու հաճախ տրվող հարցերին մեծ սիրով պատասխանեց մեր շատ սիրելի գինեկոլոգ Արմինե Գյուլբանգյանը։
«Ժասմին Հոմ»-ի համահիմնադիր Աննա Դարբիննյանը հանդես եկավ մոտիվանցնող զրույցով, կիսվեց իր փորձով և պատմեց, թե ինչպես կարելի է համատեղել երեխաների խնամքն ու աշխատանքը։
Դե էլ ինչ միջոցառում առանց նվերների. «Ժասմին Հոմ»-ը բոլոր հյուրերին ճանապարհեց գեղեցիկ նվերներով, իսկ «Վալլի» խանութ-սրահի խաղարկության արդյունքում տասներկու հաջողակ հղիներ ունեցան հիանալի նվերներ «Wally»-ի խանութ -սրահի կողմից։
Միջոցառման ընթացքում մեր հյուրերը հասցրեցին վայելել «Մուռանո»-ի անուշահամ թխվածքներն ու «Մայիս» սրճարանի անուշաբույր սուրճը։
Իսկ «scanme cookies» -ի օգնությամբ հյուրերը կարողացան հեշտությամբ գտնել մեր էջերը։
Դե ինչ, այսքանը մեր փակ միջոցառման մասին , իսկ հաջորդ միջոցառումները բաց չթողնելու համար հետևիր մեր էջին։