Մեծաքանակ կարի պատվերներ/Outsourcing


«Ժասմին Հոմ Տեքստիլ» ՍՊ ընկերությունը բացի սեփական միքանի բրենդերի համար արտադրելուց , ինչպիսիք են ՝ Ժասմին Հօմ , Կեռանե , Կտավատ , արտադրում է նաև այլ Բրենդերի համար ՝ ինչպես տեղական այնպես էլ արտասահմանյան շուկայում սպառման նպատակով : Նաև խթանում նոր ՝ սկսնակ Բրենդների աճին , հագուստի դիզայներների , մոդելավորողների հետ , արտադրում նաև փաթետավորման և բրենդավորման հետ կապված լոգոյով դետալներ , ինչպիսիք են ՝ կտորե պիտակներ , փաթետավորման պայուսակներ , պարկեր , տուփեր , ՊՎԽ տուփեր և այլ : Ժասմին հոմը մասնագիտացված լինելով կենցաղային տեքստիլի ոլորտում (շուրջ 1200 տեսականի ) , զուգահեռաբար ընդունում է նաև հագուստի և/կամ այլ ցանկացած տեսակի կտորե արտադրանքի մեծածախ կարի պատվերներ :