MOMS AND FUTURE MOMS WORKSHOP-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «JASMIN HOME»-Ի ՀԱՄԱՐ «LILEVENTS»-Ի ԿՈՂՄԻՑ

https://paparazzilife.am/moms-and-future-moms-workshop-%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-jasmin-home-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-lilevents-%D5%AB/

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «Jasminе  Home-ի »-ի  «MOMS AND FUTURE MOMS WORKSHOP» խորագրով  փակ միջոցառումը, որը կազմակերպել էր «Lilevents»-ը։

Միջոցառման թեմատիկայից ելնելով՝  հրավիրված էին   ապագա մայրիկներ և մայրիկներ, ինչպես նաև տարբեր ոլորտի ինֆլուենսերներ, սիրված բլոգերներ ու դերասանուհիներ, այլ հայտնի կանայք։

Միջոցառման ընթացքում  «Ժասմին Հոմ»-ի կոմերցիոն տնօրեն՝ Անուշ Խոջայանը ներկայացրեց ընկերության տեսականու մանկական շարքը, ինչպես նաև անդրադարձավ, թե ծննդատան պայուսակում ինչ կարևոր իրեր է անհրաժեշտ ներառել։

Հղիներին  հուզող ու հաճախ տրվող հարցերին մեծ սիրով պատասխանեց մեր շատ սիրելի գինեկոլոգ Արմինե Գյուլբանգյանը։

«Ժասմին  Հոմ»-ի համահիմնադիր Աննա Դարբիննյանը հանդես եկավ  մոտիվանցնող զրույցով, կիսվեց իր փորձով և պատմեց, թե  ինչպես կարելի է համատեղել  երեխաների խնամքն ու աշխատանքը։

Դե էլ ինչ միջոցառում առանց նվերների. «Ժասմին Հոմ»-ը բոլոր հյուրերին ճանապարհեց գեղեցիկ նվերներով, իսկ «Վալլի» խանութ-սրահի խաղարկության արդյունքում տասներկու հաջողակ հղիներ ունեցան հիանալի նվերներ «Wally»-ի խանութ -սրահի կողմից։

Միջոցառման ընթացքում մեր հյուրերը հասցրեցին վայելել  «Մուռանո»-ի անուշահամ թխվածքներն ու «Մայիս» սրճարանի անուշաբույր սուրճը։

Իսկ  «scanme cookies» -ի օգնությամբ հյուրերը կարողացան հեշտությամբ գտնել մեր էջերը։

Դե  ինչ, այսքանը մեր փակ միջոցառման մասին , իսկ հաջորդ միջոցառումները բաց չթողնելու համար հետևիր մեր էջին։