MOMS AND FUTURE MOMS WORKSHOP ORGANIZED BY LILEVENTS FOR JASMIN HOME

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «Jasmin  Home-ի »-ի  «MOMS AND FUTURE MOMS WORKSHOP» խորագրով  փակ միջոցառումը, որը կազմակերպել էր «Lilevents»-ը։

Միջոցառման թեմատիկայից ելնելով՝  հրավիրված էին   ապագա մայրիկներ և մայրիկներ, ինչպես նաև տարբեր ոլորտի ինֆլուենսերներ, սիրված բլոգերներ ու դերասանուհիներ, այլ հայտնի կանայք։

Միջոցառման ընթացքում  «Ժասմին Հոմ»-ի կոմերցիոն տնօրեն՝ Անուշ Խոջայանը ներկայացրեց ընկերության տեսականու մանկական շարքը, ինչպես նաև անդրադարձավ, թե ծննդատան պայուսակում ինչ կարևոր իրեր է անհրաժեշտ ներառել։

Հղիներին  հուզող ու հաճախ տրվող հարցերին մեծ սիրով պատասխանեց մեր շատ սիրելի գինեկոլոգ Արմինե Գյուլբանգյանը։

«Ժասմին  Հոմ»-ի համահիմնադիր Աննա Դարբիննյանը հանդես եկավ  մոտիվանցնող զրույցով, կիսվեց իր փորձով և պատմեց, թե  ինչպես կարելի է համատեղել  երեխաների խնամքն ու աշխատանքը։

Դե էլ ինչ միջոցառում առանց նվերների. «Ժասմին Հոմ»-ը բոլոր հյուրերին ճանապարհեց գեղեցիկ նվերներով, իսկ «Վալլի» խանութ-սրահի խաղարկության արդյունքում տասներկու հաջողակ հղիներ ունեցան հիանալի նվերներ «Wally»-ի խանութ -սրահի կողմից։

Միջոցառման ընթացքում մեր հյուրերը հասցրեցին վայելել  «Մուռանո»-ի անուշահամ թխվածքներն ու «Մայիս» սրճարանի անուշաբույր սուրճը։

Իսկ  «scanme cookies» -ի օգնությամբ հյուրերը կարողացան հեշտությամբ գտնել մեր էջերը։

Դե  ինչ, այսքանը մեր փակ միջոցառման մասին , իսկ հաջորդ միջոցառումները բաց չթողնելու համար հետևիր մեր էջին։